«Կապիտալ ըքաունթինգ ցենտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հաշվապահական հաշվառման, հարկերի և մասնագիտական խորհրդատվության գծով ծառայություններ մատուցող կազմակերպություն է:


Տնօրեն`
Սպարտակ Սերգեյի Սուքիասյան
Ծննդյան տարեթիվը, ծննդավայրը՝
1988թ, ք. Երևան
10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Կրթություն

2013 թ, գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երկաստիճան կրթական համակարգը, ստացել է համապատասխան որակավորում «ֆինանսներ» մասնագիտությամբ:

2016 թ. մասնակցել է ՀՊՏՀ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի կրթաձևին, գիտական հետազոտությունների շրջանակն է` իրական հատվածի առևտրային կազմակերպությունների ֆինանսական կայունության հիմնախնդիրները:

Մասնագիտական որակավորումներ

2012 թ. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շնորհվել է որակավորված հաշվապահի վկայական.

2015թ. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շնորհվել է ներքին աուդիտորի վկայական.

2016թ. ՀՀ ֆինանսների նախարարության և Հայաստանի հաշվապահների և աուդիորների ասոցիացիայի կողմից շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Այլ տեղեկություններ

2006-2008թ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Հայաստանի հաշվապահների և աուդիորների ասոցիացիայի լիիրավ անդամ: